Եթե ցանկանում եք փոխել Ձեր կյանքը, պարզապես փոխեք այն: Փակեք անցյալի էջերը և շարժվեք առաջ՝ առանց որևէ մեկի առջև Ձեր որոշումների համար արդարանալու:
Ինչպես գրում է Cluber-ը, Դուք պարտավոր չեք արդարանալ՝
Ինչ-որ մեկին սիրելու համար:
Այդ մարդու հետ լինելու համար: Բաց: Հաջողակ: Երջանիկ:
Տոքսիկ մարդկանցից ազատվելու և ավելի ազատ ապրելու համար:
Կյանքն ամբողջությամբ փոխելու համար, քանի որ այն Ձեզ դուր չէր գալիս:
Ատելի աշխատանքից հեռանալու և նոր էջից սկսելու համար:
Օրն անկողնում անցկացնելու համար, նույնիսկ, եթե ունեք պլաններ և կեղտոտ ամաններ լվացարանում:
Ինքներդ Ձեզ ազատ ժամանակ տրամադրելու համար:
Մարդկանց և իրադարձությունները անցյալում թողնելու համար:
Մեծ սխալ գործելու համար. բոլորն են սխալվում:
Ինչ-որ մեկի հետ համաձայն չլինելու համար: