«Հավատքի ուժը» իրապատումի 2-րդ հատվածն այսօր արդեն հասանելի կլինի։ Այս մասին Instagram-յան էջում արված հրապարակմամբ հայտնել է դերասանուի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Մարտի 15-ից սկսած ծանրագույն որոշում կայացրեցի. հանել «ՀԱՎԱՏՔԻ ուժի» նկարահանումները` մտածելով թե՛ աշխատակիցների, և թե՛ նկարահանվողների մասին, բայց դրա պատճառով ուշացանք մի 4 ամսով։ Երեք անգամ հետաձգել ենք նկարահանումը (թեև մինչ այդ էլ թույլ տրվում էր օրենքով)` ռիսկը նվազեցնելու նպատակով:

Երբ արդեն թույլատրելի էր, անվտանգության կանոնները պահելով` արեցինք մեր նկարահանումները, վերջնական մոնտաժին օգտագործելով նաև մինչև այս վարակի տարածումն արած աշխատանքի նյութերը: Փորձեցինք ստեղծել ծավալուն, հուսանք` նաև հետաքրքիր, հուզիչ ու շատ ինքնատիպ «Հավատքի ուժը» իրապատումի 2-րդ հատվածը:

Հավատքի մասին խոսելն արդեն իսկ դժվար է, ցույց տալը` առավել: Բայց մենք փորձում ենք: Մեծագույն սիրով կլսենք ու կներկայացնենք ձե՛ր պատմությունները` մեր հետագա իրապատումներում: Գրեք մեր էջերին: Աստված թող խաղաղ պահի մեր Երկիրը: «Հավատքի ուժի» բոլոր թիմակիցներին ու ընկերներիս մեծ շնորհակալությունս` համբերության ու աշխատանքի համար, միշտ առանձնահատուկ և բացառիկ` Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ։

Այսօր` ժամը 20.00- ից մեր իրապատումն հասանելի կլինի յութուբյան`«Հավատքի ուժը» ալիքում: Իմ խորագույն շնորհակալությունը ընկերներիս, որոնց հետ աշխատելը հաճույք է ու պատիվ»,- գրել է նա։