Բոլիվուդի դերասան Սուշանթ Սինգհ Ռաջփութը կիրակի օրը Մումբայի իր տանը մահացած է հայտնաբերվել: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 34-ամյա դերասանն ինքնասպանություն է գործել։

Սուշանթը ճանաչում է ստացել «Իմ կյանքի երեք սխալները» ֆիմլից (Kai Po Che! 2013), որից հետո նրան սկսել են նկարահանման հրավիրել հայտնի ռեժիսորներ։ Բացի այդ, դերասանն ակտիվորեն նկարահանվել է հեռուստասերիալներում։

Նա հայտնի է այնպիսի ժապավեններում կերտած դերերի շնորհիվ, ինչպիսիք են «Պիքեյը» (PK, 2014), «Մ. Ս. Դհոնի. չպատմված պատմություն» (M. S. Dhoni: The Untold Story, 2016)», «Դրայվ» (Drive, 2019) եւ այլն: