Philippine Airlines ավիաընկերության ուղեկցորդները թռիչքի ընթացքում ծնունդ են ընդունել: Այդ մասին հայտնում է ABS-CBN- ը:
Դուբայ – Մանիլա երթուղով թռիչքի ժամանակ ուղևոր կինը սկսել է ծննդաբերել: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ ինը կիլոմետր բարձրության վրա:
Ուղեկցորդներին հաջողվել է արբանյակային կապ հաստատել բժշկի հետ: Մասնագետը հեռահար վերահսկել է ծննդաբերության գործընթացը:
Ավիաընկերության ներկայացուցիչ Սիելո Վիլյալունան նշել է, որ ուղեկցորդների թիմը հաջողությամբ օգնել է, որ մի առողջ տղա լույս աշխարհ գա:
Ծննդաբերությունից հետ արված կադրերում անձնակազմի անդամներն են, ծննդաբերած կինը և նորածին երեխան: Ուղեկցորդները կրում են հատուկ կոստյումներ, դիմակներ և պաշտպանիչ վահաններ: