Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն շնորհակալություն է հայտնել Պավել Պրիլուչնիին իր աշխարհայացքի վրա ազդելու եւ սիրել սովորեցնելու համար: Ի պատասխան՝ դերասանն Instagram-ում հրապարակել է երեխաների լուսանկարը եւ դրան կից նշել կնոջ էջը։

Ագաթա Մուցենիեցեն Instagram-ում հուզիչ ուղերձ է հրապարակել՝ ուղղված Պավել Պրիլուչնիին: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ամուսնուց, որն ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքը փոխելու եւ նոր զգացմունքներ զգալու հնարավորության համար։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Պաշային այն բանի համար, որ նա սովորեցրեց ինձ սիրել։ Միայն նրա շնորհիվ ես հասկացա, որ իսկապես կարող եմ սիրել մեկ այլ մարդու։ Շնորհակալություն Պաշա», - ասել է Մուցենիեցեն։

 

Իր հերթին Պրիլուչնին շնորհակալություն է հայտնել կնոջը երեխաների համար՝ 4-ամյա Միայի եւ 7-ամյա Տիմոֆեի լուսանկարներին կցի նշելով կնոջ էջը: Նրանք հանսգտյան օրն անցկացրել են հոր ու նրա ընկերոջ հետ։