Ուգանդայում չորս որսագողի ձերբակալել են հազվագյուտ գորիլայի սատկացնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հանցագործներին սպառնում է ցմահ ազատազրկում կամ 5,4 միլիոն դոլարի տուգանք: Լեռնային գորիլաները գտնվում են վերացման եզրին: Աշխարհում մնացել է նման տեսակի շուրջ հազար գորիլա: Նրանք տեղ են գտել Կարմիր գրքում:
Հազվագյուտ կենդանիներն բնակվում են Կոնգոյում, Ռուանդայում և Ուգանդայում: