Իսպանական Inditex ընկերությունը, որին պատկանում են Zara, Bershka, Pull & Bear և Massimo Dutti ապրանքանիշերը, փակելու է 1000-ից 1200 խանութ: Այս մասին ասված է ընկերության եռամսյակային զեկույցում:
Խոսքը փոքր խանութների փակման մասին է, որոնք վաղուց են գործում և գտնվում են ոչ այնքան հաջող վայրերում: Նրանց մեծ մասը Zara խանութներ չեն: Միևնույն ժամանակ, Inditex-ը կբացի 450 նոր խանութ՝ «հագեցած վաճառքների ինտեգրման վերջին տեխնոլոգիաներով»:
Այս ծրագրերը կիրականացվեն 2020-2022 թվականների ընթացքում: Արդյունքում, Inditex-ը կնվազեցնի իր առևտրային ցանցը գործող 7412 մինչև 6700-6900 խանութ:
Inditex-ը նշել է, որ մտադիր է զարգացնել առցանց վաճառքը: 2019 թվականի աշնանը նրանց մասնաբաժինը 19% էր ընկերության եկամուտների կառուցվածքում: Մինչև 2022 թվականը նախատեսվում է այն հասցնել մինչև 25%: