Սկանդալ «Ամերիկան տաղանդներ է որոնում» («America's Got Talent») հեռուստաշոուի ընթացքում. 47-ամյա Հայդի Քլումը չի գնահատել պլյուս չափի պարուհի Ամանդա ԼաԿաունտի պարը. կարմիր կոճակ է սեղմել։ Շոուի երկրպագուները զայրացած են։
ԼաԿաունտին, սակայն, կարմիր կոճակը չի շփոթեցրել. նա շարունակել է պարել մինչեւ վերջ։ Փոխարենը հեյթերները Twitter-ում Քլումին մեղադրել են բոդիշեյմինգի համար եւ նույնիսկ պահանջել հեռացնել նրան։
Շատերը գրում էին, որ Քլումը պետք է իր կարծիքն առավել պատշաճ կերպով արտահայտեր եւ առանց կարմիր կոճակն օգտագործելու։ Ամանդա ԼաԿաունտը եւս մեկնաբանել է Հայդիի քայլը։ «Ես երկար տարիներ գործ ունեմ բոդիշեյմերների եւ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Հայդին է, որոնք կարծում են, թե ես բավական լավը չեմ։ Բայց ես նրան կստիպեմ ետ վերցնել իր բառերը»,- Instagram-ում գրել է Ամանդան։
Միեւնույն ժամանակ, քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք կարծում են, որ Հայդին կոճակը սեղմել է ոչ թե պարուհու կազմվածքի, այլ այն պատճառով, որ նա վատ է կատարել համարը։