«Գոլոս» կուսակցությունից պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է մանդատը մայր դնելու մասին։ Ընդ որում սպասվում է, որ Վակարչուկը կշարունակի մնալ կուսակցությունում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ 

Պատճառաբանելով իր որոշումը՝ Վակարչուկը նշել է, որ իր առաքելությունը մասնակիորեն կատարված է համարում՝ հիանալի խմբակցություն է բերել պառլամենտ՝ նոր, պրոֆեսիոնալ, ազնիվ մարդկանց։ Սակայն այժմ այն ավարտված է։ Նրա հետագա ծրագրերում կրթական նախագիծ է։

Վակարչուկի խոսքով՝ թեեւ «Գոլոսը» փոքր, բայց շատ ազդեցիկ խմբակցություն է պառլամենտում։