Նորաձեւության ոլորտն առաջիններից է, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից։ Բացառություն չէ նաեւ Marc Jacobs ապրանքանիշը։ Ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխատակիցների 10 տոկոսին։ Այս միջոցառումներն ընկերությունը կօգնեն հարմարվել շուկայի ու ոլորտի նոր պայմաններին։

«COVID-19-ի՝ ռիթեյլի վրա էական ազդեցության պատճառով մենք բազմաթիվ փոփոխությունների ենք գնացել, որոնք Marc Jacobs International-ին թույլ կտան հարմարվել նոր միջավայրին եւ շարունակել զարգանալ՝ բիզնեսը կողնորոշելու ու ստեղծագործական նորարարությունների վրա կենտրոնանալու համար, որոնք միշտ կողմնորոշել են մեջ ապրանքանիշը։

Իհարկե, դա էր ենթադրում բարդ որոշման կայացումը, որը կապված է որոշ պաշտոններից ազատվելու, ինչպես նաեւ (դա վերաբերում է աշխատակիցների մեծ մասին) պարտականությունների քչացման հետ»,- ապրանքանիշի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Bazaar-ը։