Կիանու Ռիվզի կասկադյոր Ջերեմի Ֆրայը պատմել է, որ դերասանի դրական հատկությունների մասին բոլոր հանրահայտ տեղեկությունները ճիշտ են, հայտնում է Cinema Blend-ը։
Ֆրայը Ռիվզի հետ աշխատել է «Ջոն Ուիք» ֆիլմաշարերի հնարքների տեսարաններում։ «Նա առատաձեռն է, անձնազոհ,անդադար աշխատում է։ Ամենալավն, ինչ կարող էինք լսել նրա մասին, 110 տոկոսով ճիշտ է»,- կասկայդորի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Ջերեմի Ֆրայի խոսքով՝ Կիանու Ռիվզը երբեմն ինքնուրույն է կատարում հնարքները, սակայն աշխատանքը ժամանակին զիջում է պրոֆեսիոնալ կասկադյորներին։
Ավելի վաղ ամերիկյան «Lionsgate» կինոընկերությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում է կայացրել տեղափոխել «Ջոն Ուիք»-ի չորրորդ մասի թողարկումը։ Ժապավենը վարձույթում կհայտնվի 2022թ.-ի մայիսի 27-ին, թեեւ ծրագրված էր 2021թ.-ի մայիսի 21-ին։