ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Telegram-յան Baza ալիքը։

Դերասանի մոտ ինսուլտ է տեղի ունեցել։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում դերասանն իրեն այնքան էլ լավ չի զգացել։ Աղմկոտ ամուսնալուծության ֆոնին սթրեսի պատճառով առողջական խնդիրներ են սկսվել։

Պարբերաբար լուրեր էին հայտնվում հոսպիտալացաման մասին ու հերքվում… Կամ հաղորդվում էր, որ Արմեն Բորիսովիչին կաթիլային են միացրել ու տուն ուղարկել։ Այս անգամ, ըստ ամենայնի, իրավիճակը լուրջ է…