Բրիտանիայի քաղաքացին Բալիում վեց օր անցկացրել է ծուղակում՝ ջրհորի մեջ․ նրան այնտեղից դուրս են բերել փրկարարները։ 29-ամյա Ջեյքոբ Ռոբերտսը պատմել է, որ ագրեսիվ շան կողմից հետապնդման արդյունքում ընկել է մոտ 4 մետր խորության վրա գտնվող Պեկատու լքված ջրամբարի ջրհորը:

 

Տեղի որոնողա-փրկարարական ծառայության ղեկավար Գեդե Դարմադան պատմել է. «Ջեյքոբի օգնության կանչը լսել է տեղի բնակիչներից մեկը, որն իր կովերին է կերակրելիս եղել»։ Դրանից հետո գյուղացին կանչել է փրկարարներին, հայտնում է The Sun- ը:

Ռոբերտսը կոտրել էր ոտքը, երբ ընկել էր գրեթե դատարկ ջրհորը, այդ պատճառով էլ չէր կարողացել դուրս գալ։ Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել։