«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է երեխաներին՝ Եվային և Մատեոյին, ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր՝ հունիսի 5-ին, երկվորյակները դարձան երեք տարեկան:

Տոնի կապակցությամբ ֆուտբոլիստը Դիսնեյի մուլտֆիլմի հերոսի՝ Ալադդինի կերպարն է ընդունել, իսկ նրա հարսնացուն ՝ Ջեորջինա Ռոդրիգեսը՝ Քեթրին Հիլարդի:

«Շնորհավորում եմ իմ երկու քաղցր երեխաներին՝ Եվային և Մատեոյին: Մենք սիրում ենք ձեզ աշխարհի չափ»,- գրել է պորտուգալացին Instagram-ում: