Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ վերնազգեստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու շպարված չէ։ «Օր 55»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին։ Սոնան ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։
Ավելի վաղ հրապարակված կադրն արվել էր Ռիո դե Ժանեյրոյում։ Տաղանդավոր երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան արձակել էր վարսերը, կրում էր շագանակագույն կոստյում։ Սոնան գրել էր․ «Աաաա՜, հիշում եմ. հեռավոր 2018 թիվն էր, մտանք Rio»։