Ֆրանսիայի Օվերն նահանգում ուր որ է' թերթեր բաժանելու գործով կզբաղվեն անօդաչու թռչող սարքերը, հայտնում է Business Insider-ը:

Դա հնարավոր կդառնա Parrot օդամեքենաշինական ընկերության և La Poste Group փոստային ծառայության համագործակցության շնորհիվ: 20 սարքերի և 20 փոստատարների միջոցով Parrot-ն արդեն իսկ թեստեր է անցկացնում Օվերնում: Փոստային աշխատողները սարքը հեռակառավարում են iPod Touch-ով, iPhone-ով և Android սարքերով՝ օգտագործելով Parrot-ի հավելվածը:

Նախատեսվում է առաջին անհավանական առաքումն անել մայիսին:

Աղբյուրը հիշեցնում է, որ այժմ անօդաչու, հեռակառավարվող թռչող սարքերը լայն տարածում են գտել, հազարավոր սիրող կոնստրուկտորներ հավաքում են դրանք և կիսվում DIYdrones.com-ի պես կայքերում:

Իսկ FedEx-ի պես ընկերությունները անհանգստացած սպասում են այն ժամին, երբ նման սարքերը ստանդարտ են դառնալու: