Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Tesla ընկերությունը, որ համաշխարհային առաջատար է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, որոշել է պարգևատրել հիմնադրին՝ նրա շատ լավ աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։
Ընկերությանը կոնկրետ ֆինանսական արդյունքների հասցնելու համար դրա կառավարման խորհուրդը որոշել է Մասկին պարգևատրել ընկերության արժեթղթերով։ Առաջարկված մեխանիզմով Մասկին թույլ կտան այդ արժեթղթերը շուկայական 805 դոլարի փոխարեն գնել 350 դոլար արտոնյալ գնով՝ ամեն արժեթղթի համար։
Նրան թույլատրել են գնել 1 միլիոն 690 հազար արժեթուղթ։ Եթե նա արտոնյալ գնով գնի, ապ վաճառի այդ արժեթղթերը, կարող է միանգամից հարստանալ 775 միլիոն դոլարով։ Ավելին, նա կարող է հիմա չվաճառել այդ արժեթղթերը, այլ սպասել ևս մի քանի տարի ու վաճառել էլ ավելի բարձր գնով։
Մասկի որոշումը դեռ չի հրապարակվել։