Մոսկվայի մետրոյում հայտնվել է մի կապիկ, որը փորձել է ուղևորներից մեկի դիմակը տանել: Ներկաներից մեկը նկարահանել է այն: Հոլովակը հայտնվել է Москва 24-ում:

Կադրերում երևում է՝ ինչպես է կենդանին իր տիրոջ հետ մետրո նստում: Ընդ որում՝ նրանց երկուսի մոտ էլ դիմակ չկար: Ինչ-որ պահի կապիկը շրջվում է կողքին նստած տղամարդու կողմը և փորձում տանել նրա դիմակը: Կենդանու տերը ոչ մի կերպ չի արձագանքում դրան:

Չի նշվում, սակայն, թե որտեղ և երբ է նկարահանվել հոլովակը: