Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը, որի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է եղել:
Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Միևնույն ժամանակ, համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։
Հունիսի սկզբին, Կոլիզեումից բացի, նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։