Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Երգչուհին վանդակավոր շապիկ է կրում, հավաքել է մազերն ու որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ գրեթե դիմահարդարված չէր։ Մեկնաբանություններում նա հարցրել էր, թե հետեւորդն ինչ երգեր կցանկանային լսել իր կատարմամբ, իսկ վերջիններս չէին մոռացել հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի»։