Վիեննայի Բժշկական համալսարանը կորոնավիրուսով հիվանդ թոքերի առաջին փոխպատվաստումն է իրականացրել Եվրոպայում: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայությանը:
Վիրահատվել է 45-ամյա ավստրալուհին, որ ունեցել է թոքային սուր անբավարարություն, ինչի պատճառով վիրահատությունից մեկ ամիս առաջ նրա շնչառությունը կարող էր ապահովվել միայն արհեստական օդափոխիչ սարքի օգնությամբ:
Համալսարանական վիրաբուժության կլինիկայի ղեկավար Վալտեր Կլեպետկոն ասել է, որ ներկայում հիվանդը գտնվում է «գերազանց վիճակում», սակայն առայժմ անհայտ է, երբ կինը դուրս կգրվի բժշկական հաստատությունից:
Նշվում է, որ հիվանդը չի ունեցել ուղեկցող հիվանդություններ և մինչ COVID-19- ով վարակվելը առողջական խնդիրներ չի ունեցել, ինչը, բժիշկների կարծիքով, կնպաստի վիրահատության հաջող արդյունքին: