«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում տեղի է ունեցել «Танцы со звездами» շոուի եզրափակիչը։ Սակայն մասնակիցներից ոչ բոլորն են կարողացել մասնակցել դրան։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալյոնա Բաբենկոն կորոնավիրուսով հոսպիտալացվել է, իսկ այժմ COVID-19 հաստատվել է մեկ այլ մասնակցի՝ դերասանուհի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի նախկին կնոջ՝ Դարյա Մորոզի մոտ։ Արտիստը դարձել է նախագծի երրորդ զոհը. մայիսի 7-ին կորոնավիրուս հաստատվել է նաեւ դերասանուհին Մարիա Իվակովայի մոտ։
Telegram-յան Mash ալիքը գրում է, որ վերջին էտապի հեռարձակումից երկու օր առաջ Դարյայի թեստի արդյունքը դրական է եղել։ Հայտնի չէ՝ ինչպես է իրեն այժմ զգում ռեժիսորի նախկին կինը. նա իրավիճակն առայժմ չի մեկնաբանել։