
Որպեսզի ամուսնու մոր հետ հարաբերությունները չփչանան, հարկավոր է հաշվի առնել, թե ինչի մասին նրա հետ չի կարելի խոսել:
1. Ամուսնու թերությունների
Անկասկած, դրանք կան: Սակայն դա չի նշանակում, որ հարկավոր է դրանք քննարկել սկեսուրի հետ: Նրա համար ձեր ամուսինը սիրելի որդի է: Եվ դուք իրավունք չունեք նրան ասել, որ իր որդին անպատասխանատու և թուլամորթ է: Դա կարող է ձեր միջև պատերազմի առիթ հանդիսանալ:
2. Ձեր ծնողների նախազգուշացումների
«Մայրս ասում էր, որ…». այս արտահայտությունից է ամեն ինչ սկսվում, քանի որ, որպես օրենք, այն նախազգուշացնում է, որ սկեսուրը «չար խորթ մայր կլինի»:
3. Եկամուտների
Ձեր ընտանիքի եկամուտները սկեսրոջ հետ քննարկելը կարող է մեղադրանքների առիթ դառնալ: Եթե ամուսինը հոնորար է ստացել, սակայն լռել է այդ մասին, իսկ մորն այդ ժամանակ պահարան է անհրաժեշտ եղել, ապա սպասեք մեղադրանքների. «Ահա թե ինչ, հոնորար է ստացել, իսկ այն մասին, որ մորը պահարան է անհրաժեշտ, չի էլ մտածել»:
4. Ձեր ժամանցի
Եթե դուք սիրում եք ընկերուհիների հետ ակումբներ գնալ և բազմաթիվ հոբբիներով զբաղվել, ապա սկեսուրը դա կարող է որպես անգործություն գնահատել. «Հարկ չկա ակումբներում թրև գալ, մի մոռացիր, որ դու ամուսնացած կին ես»:
5. Ձեր զգեստապահարանի
Եթե ցանկանում եք սկեսրոջ հետ կիսվել նոր գնումներով, ավելի լավ է մի արեք դա: Դուք կարող եք արժանանալ հետևյալ արտահայտությանը. «Իսկ ինչո՞ւ այդքան կարճ: Հարգված կինը դա չի հագնի» կամ «Սիրելիս, դա քեզ գեր է ցույց տալիս»: