«Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին «Կինո» բրենդը գրանցելու հայտ է ներկայացրել Մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Այդ հայտը թույլ է տալիս բրենդն օգտագործել գիրք տպագրելիս, կարելի է դրանով անվանակոչել ակումբներ, այն կարող է օգտագործվել ֆիլմերի ու երաժշտության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում:

Ալեքսանդր Ցոյը ռոք-երաժիշտ է և դիզայներ: