Թուրքիայի Անթալիա քաղաքում երիտասարդը փորձել է կոյուղաջրերի հորանի միջով մտնել կարանտինային գոտի, որը հայտարարվել էր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ երիտասարդը չի կարողացել մտնել Անթալիայի Յեշիլդերե թաղամաս, քանի որ այն շրջափակված է եղել ոստիկաններով և պատնեշներով։
Հորանի միջով մի փոքր առաջանալուց հետո արկածախնդիր երիտասարդը վատ է զգացել և դիտահորի կափարիչից օգնություն է կանչել։
Նրան օգնության են շտապել քաղաքացիները և ահազանգել են փրկարար ծառայություն։ Փրկարարներին հաջողվել է նրան դուրս բերել այնտեղից։ Վերջինս հոսպիտալացվել է։