Գոյություն ունի համոզմունք այն մասին, որ Ճապոնիան հաջողակների երկիր է: Այնտեղ մարդիկ ապրում են իրենց օրենքներով: Այս պետությունը հաջողությամբ համատեղում է նախնիների ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները:
Չի կարելի օգնել աշխատանքում
Ճապոնիայում չի կարելի ուրիշի փոխարեն նրա աշխատանքը կատարել : սեփական պարտականություններն ինքնուրույն կատարելի նշանակում է, որ մարդը հասարակության լիարժեք անդամ է :
Չկա բուսակերություն
Մարդկանց, որոնք սննդի մեջ չեն կիրառում մսամթերք, դժվար թե հանդիպեք Ճապոնիայում : Յուրաքանչյուր ուտեստ պարունակում է կենդանական ծագում ունեցող մթերքներ : Անգամ լապշան և բանջարեղենը եփվում են մսային արգանակի մեջ :
Հյուր չեն հրավիրում
Այո՛, Ճապոնիայում ընդունված չէ հյուր հրավիրել անգամ մտերիմ ընկերներին : Նման արարքը համարվում է ոչ պատշաճ. չէ՞ որ տունը մարդու անձնական տարածությունն է : Հանդիպումները նշանակվում են հասարակական վայրերում, իսկ տուն այցելելու համար հատուկենտ պատճառներ են հարկավոր :
Քիթ մաքրելը՝ որպես վիրավորանք
Ճանպոնիայում չի կարելի քիթը մաքրել հասարակական վայրերում, քանի որ դա մյուսները կհամարեն որպես վիրավորանք : Եթե մարդը գրիպ է, ապա պարտավոր է կրել պաշտպանիչ դիմակ :
Խցանման մեջ ազդանշան տալ չի կարելի
Նման արարքը համարվում է խիստ կոպտություն : Անգամ եթե ճանապարհին հսկայական խցանում է առաջացել, ապա ոչ մի մեքենայի ազդանշանի ձայն չեք լսի : Մարդիկ հանգիստ սպասում են, մինչև որ տհաճ իրավիճակն ավարտվում է շարունակում են իրենց ճանապարհը :