Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Կադրերն արվել են Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ։ Զույգը ջերմ գրկածխառնված է, Հռիփսիմեն մեկնաբանություններում գրել է. «Աստված պահապան բոլորիս»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն. «Շատ գեղեցիկ ու հմայիչ»։