Սաուդյան Արաբիայում բժիշկները 20-ամյա աղջկա ստամոքսից 2 կգ մազ են հանել: Այս մասին հայտնում է սաուդական Okaz պարբերականը:

Թաիֆ քաղաքի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Աբդելհադի ար Րաբինը հայտնել է, որ աղջիկը մի քանի տարի ուժգին ցավեր է ունեցել եւ արդյունքում բուժզննում է անցել, որի ժամանակ նրա ստամոքսի մեջ օտար մարմին է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն

Մասնագետի խոսքով՝ բժիշկներն ընդունել են շտապ վիրահատություն կատարելու որոշում, եւ նրանց հաջողվել է աղջկա ստամոքսից հանել 2 կգ քաշով մազափունջ: