Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տատյանա Վասիլեւան մեկնաբանել է տեղեկությունները, թե փախել է հիվանդանոցից, ուր իբրեւ սպասել է COVID-19-ի թեստի արդյունքներին։

«Ես առհարասակ չեմ գտնվել հիվանդանոցում, ես բուժվել եմ տանը»,- «360»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վասիլեւան։ Նա նաեւ պատմել է, որ իրեն լավ է զգում եւ սպասում է բժիշկների պատասխանին՝ արդյոք հիվանդ է COVID-19-ով, թե ոչ։ «Մի անգամ հանձնել եմ, հիմա սպասում եմ երկրորդ թեստին»,- պատմել է դերասանուհին։

Տեղեկատվությունն այն մասին, որ Վասիլեւան հիվանդացել է, հայտնվել է մայիսի 1-ին։ Այդ ժամանակ դերասանուհին հայատարարեց, որ հիվանդության բոլոր ախտանշանները վկայում են կորոնավիրուսի մասին։ Սակայն դերասանուհին չգիտի՝ որտեղ կարող էր վարակել, քանի որ դուրս չի եկել տանից, օգտագործել է պաշտպանության բոլոր միջոցները եւ միայն խանութ է գնացել։