Արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի թագավորական ընտանիքը թողնելու սկանդալային պատմությունը կվերածվի ֆիլմի:
Նկարահանումներին նախապատրաստվելու մասին հայտարարել է Նյու Յորքի TVLine հեռուստաընկերությունը։
Աշխատանքի համար արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Ֆիլմը կանվանեն «Հարրի և Մեգան. ելք պալատից»: Հայտնի է նույնիսկ սյուժեն: Ֆիլմում կցուցադրվի զույգի կյանքի մի հատվածը Արչիի՝ որդու ծնվելուց հետո: Ընդ որում, ֆիլմի ստեղծողներն արդեն հիմա հայտարարում են, որ չեն հավակնում փաստերի հավաստիությանը։
«Ֆիլմում մանրամասն նկարագրվում է երիտասարդ ծնողների պայքարն ու յուրահատուկ խնդիրները, որոնք կապված են թագավորական ընտանիքին անդամակցելու հետ, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրան, որ Հարրին ու Մեգանը հրաժարվել են իրենց թագավորական կապերից», – կինոնկարի հեղինակների նկարագրությունը մեջբերում է Mirror-ը:
Նկարահանումները կսկսվեն հենց այն ժամանակ երբ վերացվեն կորոնավիրուսային արգելքները։
Այս զույգի կյանքի մասին նույն ընկերությունն արդեն երկու ֆիլմ է նկարահանել։ Առաջինը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2018-ի հարսանիքից մի քանի օր առաջ: Դերասանները, որոնք արտաքուստ նման են դուքսին ու դքսուհուն, զույգի ծանոթության հորինված պատմություն են խաղացել։ Երկրորդ ֆիլմը կոչվում է «Թագավորական դարձնելը» ։
Հարրին եւ Մեգանը լքել են ոչ միայն պալատը և հրաժարվել տիտղոսներից, այլեւ Մեծ Բրիտանիայից մեկնել են Հյուսիսային Ամերիկա: ԶԼՄ-ներում, հղում անելով այդ զույգի ծանոթներին, գրել են, որ հիմնական շարժառիթը գովազդային պայմանագրերով գումար վաստակելու ցանկությունն էր: