Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է հայրիկի հետ։

Instagram-յան էջում տեղադրված հոլովակում հայր ու դուստր ջերմ գրկախառնված պարում են։ Մարիամը կրում է սեւ տոպ, ջինսե տաբատ, բաց երանգի պիջակ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Մարիամը կատարել է հետեւյալ գրառումը․ «Պապաս «Էրիվանցին»: Նման ե՞նք: Ինքը չի սիրում երբ իր մասին խոսում եմ։ Աշխարհի ամենահումորով մարդը ու ամենալավ ընկերս, բառիս բուն իմաստով Ընկերս»։