Մինչ աշխարհի մեծ մասը պատրաստվում է նմանը չունեցող ճգնաժամի կորոնավիրուսի պատճառով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, մոտենում է առաջին տրիլիոնատերի կոչմանը: Վերջին հինգ տարում Բեզոսի կարողությունն աճել է միջինում 34%-ով:

Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսի կարողությունը շարունակում է մեծ աճ գրանցել անգամ այսօր: Ըստ կանխատեսումների՝ նա կդառնա առաջին տրիլիոնատերը արդեն 2026 թ.՝ 62 տարեկան հասակում : Այս մասին հայտնում է Comparisum հետազոտական հարթակը : Կարանտինի ընթացքում Amazon-ի պահանջարկը մեծացել է : Քառորդ տարում ընկերության եկամուտը կազմել է $75,5 միլիարդ :

Ամերիկացիները և՛ զարմացած, և՛ մտահոգված են այս առթիվ : Ահա թե ինչպիսի գրառումներ են նրանք կատարում Twitter-ում.

 

«Ես չգիտեմ՝ ինչպես է կարող որևէ մեկը պաշտպանել այն տնտեսական համակարգը, որում գոյություն ունի այնպիսի պլուտոկրատ, ինչպիսին է Ջեֆ Բեզոսը, համաճարակի ժամանակ աշխատում է $24 միլիարդ, իսկ 33 միլիոն ամերիկացի կորցնում է աշխատանքը» :

«Ամերիկայում երեք տղամարդ ունեն այնքան կարողություն, ինչքան երկրի բնակչության կեսը : Սա մտահոգիչ է» :

«Համաշխարհային տնտեսական կոլապսը Ջեֆ Բեզոսին տրիլիոնատեր է դարձնում : Amazon-ի աշխատակիցներն այսօր չեն կարողանում ընդմիջել՝ անգամ զուգարան գնալու համար» :

 

Ապրիլին Բեզոսը երկար տարիների ընթացքում առաջին անգամ վերադարձել է Amazon-ի ամենօրյա կառավարմանը՝ համաճարակի պատճառով : Մինչ կորոնավիրուսը նա քիչ ժամանակ էր անցկացնում գրասենյակում :

Նույն ամսին Amazon-ը դադարեցրել է զեղչերը և փոփոխություններ կատարել կայքում, որպեսզի ավելի քիչ ապրանք վաճառի. ընկերությունը չի հասցնում պատվերներ ընդունել : Մարտի վերջից մինչ այսօր ընկերությունն աշխատանքի է ընդունել 145 հազար նոր աշխատակցի : Բեզոսն աշխատանքի էր հրավիրել բոլոր նրանց, ովքեր կորցրել էին բարերում ու ռեստորաններում իրենց աշխատանքները :