Անգլիացի մոդել Քիմ Գրեմը խիստ տուժել է արեւայրուքի յուղի շշի պայթյունից, գրում է The Sun-ը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Նյուքասլի արվարձանում գտնվող նրա տան տարածքում։ Տուժած մոդելի խոսքով՝ ինքն իր տան բակում փայտ է այրել եւ չի նկատել, թե ինչպես է շիշը հայտնվել խարույկի մեջ։ «Ես տեսա միայն հրե գունդը, իսկ հետո հասկացա, որ իմ մազերն այրվում են», — պարզաբանել է 27-ամյա Գրեմը՝ նշելով, որ նա «այրվել է» մեկ րոպեի ընթացքում:

Պայթյունի հետեւանքով ձեռքի, կրծքավանդակի մի մասը եւ դեմքը ծածկվել են բշտիկներով եւ կարմրությամբ:

Պարբերականի տեղեկություններով՝ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Բժիշկները զգուշացրել են, որ մեկ տարվա ընթացքում չի կարելի մաշկը ենթարկել արեւի ճառագայթների ազդեցությանը։

 

Ավելի ուշ մոդելը Facebook-ի իր էջում հրապարակել է ստացած վնասվածքների լուսանկարները։ «Հիմա ես ուժեղ ցավեր եմ զգում եւ նույնիսկ չեմ կարողանում ձեռքս ծալել եւ նորմալ քնել, այդ իսկ պատճառով ես պարզապես ընդունում եմ պարացետամոլ ու իբուպրոֆեն, բայց դա գրեթե ոչնչով չի օգնում, — հավելել է անգլուհին: