Նախօրեին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդացել է երգիչ Վլադ Սոկոլովսկին։ COVID-19-ի երկու թեստերի արդյունքներն էլ դրական են։ Քանի որ Դակոտան եւ նրանց դուստրը՝ Միան, երգչի առաջին կոնտակտավորներն են, երգչուհին որոշել է թեստ հանձնել։

«Միայի հայրը հիվանդ է COVID-19-ով։ Առկա են բարձր ջերմություն, կոտրկտվածության զգացում մարմնում, հոտառության զգացման կորուստ եւ կորոնավիրուսի մյուս բոլոր «ավանդական» ախտանշանները։ Վլադը բուժում է ստանում, նրա հետ աշխատում է Ռոսպոտրեբնադզորը։ Մենք, բնականաբար, առաջին կոնտակտավորներն ենք։ Վլադը մեզ մոտ շուտ է եղել, արդեն անցել է տասը օրից ավելի, ինչ մենք վերջին անգամ հանդիպել ենք։ Այնպես որ, առանց խուճապի, ես ու Միան լավ ենք։

Բայց ամեն դեպքում թեստ հանձնել ենք, առավոտյան արդյունքը կլինի (տեսագրությունը հրապարակել եմ Stories-ում, թեեւ դա ինտիմ պահ է, բայց ես կուզենայի, որ փոքրիկների մայրերը, որոնք ստիպված կլինեն այսպիսի թեստ հանձնել, իմանան՝ ինչպես է դա տեղի ունենում, եւ ինչպես են փոքրիկներն արձագանքում դրան)»,- գրել է Ռիտա Դակոտան։

Հետեւորդներն աջակցել են Ռիտա Դակոտային, նրան եւ փոքրիկին ամուր առողջություն մաղթել։