13-րդ չափսի կրծքեր ունեցող ուկրաինացի մոդել Միլա Կուզնեցովան ցանկանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ: Նրա խոսքերը մեջբերում է Champion.com.ua-ն:
«Երբ հաղթահարենք կորոնավիրուսը, ես կսկսեմ մարզվել մարզիչի հետ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես Ուկրաինայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ազգային լիգայի լիցենզիա կստանամ և մի քանի ամիս անց հանդես կգամ պրոֆեսիոնալ ռինգում»,- հայտարարել է Կուզնեցովան: Նա հավելել է, որ ցանկանում է իր ելույթներն իսկական շոուի վերածել:
Կուզնեցովան «Miss Universe Plus Size-2019» մրցույթի մասնակից է: Նրա Instagram-ի էջն ավելի քան 550 հազար հետևորդ ունի: