Ամերիկացի երգչուհի Մադոննան Instagram-ում գրել է, որ կորոնավիրուսային վարակի հետ կապված թեստերից մեկը, որը նա անցել է, տվել է դրական արդյունք:
Խոսքը կորոնավիրուսի դեմ հակամարմինների թեստի մասին է: Ինչպես պարզվել է, երգչուհին վարակով հիվանդացել է իր «Madame X» համերգային շրջագայության ընթացքում։
«Ես և շոուի մի քանի այլ մասնակիցներ միանշանակ ունեցել ենք կորոնավիրուս՝ ավելի քան յոթ շաբաթ առաջ Փարիզում իմ համերգների ժամանակ»,- ասել է աստղը:
Մադոննան հավելել է, որ ինքն ու իր գործընկերները ենթադրել են, որ դա սովորական գրիպ է:
Միևնույն ժամանակ, Մադոննայի շրջագայության ընթացքում, Ֆրանսիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին բոլոր զանգվածային միջոցառումները` կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Դրանից հետո երգչուհին ստիպված եղավ նաև չեղարկել իր ելույթների մի մասը: