Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է քննադատներին, ովքեր նրան գեր են համարում եւ կասկածանքով են վերաբերում հղիների համար նախատեսված հագուստի ընտրության հարցում: «The Tonight Show» հեռուստաշոուի ընթացքում Քիմը նկատել է, որ չարժե հղի կնոջը գեր անվանել:
«Իսկ ի՞նչ եք սպասում: Հուսով եմ, ես կշարունակեմ գիրանալ: Ստիպված կլինեմ նիհարել մնացած ամբողջ կյանքում, եւ այդ ինձ չի անհանգստացնում: Բայց ես կգնամ դրան, եթե շատ մեծ ցանկություն ունենամ»,- հավելել է նա: Ըստ New York Daily News-ի, Քիմը նաեւ նշել է, թե առայժմ չի որոշել, երեխայի լույս աշխարհ գալը նկարահանելո՞ւ է իր ռեալիթի-շոուի համար, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է ապագա փոքրիկի անվանը. Քիմի ցուցակում «Ք»-ով սկսվող անուններ են եւ ոչ միայն: «Ինձ դուր է գալիս Իսթըն Ուեսթ (Easton West) անունը»,- ասել է աստղը: