Կյանքը առանց այն էլ բավականաչափ ծանր բան է, և անհրաժեշտություն չկա ապրել զղջալով, ափսոսալով կորցրած հնարավորությունների, սիրո համար: Եթե դուք ուզում եք առավելագույնս օգտագործել սեփական կյանքը, այս 25 հուշումները կերաշխավորեն, որ դու չեք զղջա ձեր կյանքի ինչ-որ հատվածի համար:
1. Ասեք, երբ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ: Ձեզ միայն մեկ հնարավորություն է տրված դրա վրա ազդելու համար:
2. Ամուր եղեք և հետևեք նրան, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար:
3. Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ էիք ուզում դառնալ մեծանալով' երբ փոքր էիք: Եթե դուք դեռ դրան չեք հասել, շարունակեք աշխատել այդ ուղղությամբ:
4. Բաց թողեք այն, ինչ ձեր կյանքում այնքան էլ մեծ նշանակություն չունի: Երբ դուք 20 տարեկան եք, ամեն ինչ կարևոր է թվում:
5. Համոզվեք, որ դուք ապրում եք սոցիալական ցանցերից դուրս կյանքով, այլ ոչ թե՝ ձեր ենթադրյալ կյանքի պատկերը նկարում եք այնտեղ:
6. Մի կողմ դրեք ավելորդ դրաման: Թող ձեր' ամեն ինչի նկատմամբ չափից առավել Ես-ը դադար առնի:
7. Զրույցներ վարեք աշխարհի, քաղաքականության, հետաքրքրությունների, կերակուրի մասին, ամեն ինչի մասին, միայն ոչ՝ ուրիշ մարդկանց ու նրանց վերաբերյալ բամբասանքների:
8. Վերջ տվեք ինքներդ ձեր մասին ասել, որ գեր եք: Երբ դուք մահանաք, ոչ ոք չի հիշելու այն մասին, որ դուք գեր եք: Նրանք ձեզ հիշելու են՝ որպես մարդ:
9. Հետաքրքրվեք այլ մարդկանցով և հիշեք, որ նրանց ուսումնասիրելը շատ գրավիչ և գերազանց միջոց է ինքներդ ձեզ ճանաչելու համար:
10. Դադարեք փորձել լինել մեկ այլ բան, քան բարի և սրտակցող մեկը: Բարությունը ձեզ շատ ուրախություն կբերի ու կտա կյանքում բավարարվածության զգացում: Ոչ ոքի ձեր կարծիքը հետաքրքիր չէ, եթե դուք մարդկանց դուր չեք գալիս:
11. Ձեզ շունչ քաշելու ժամանակ տվեք: Ուշադրություն դարձրեք տվյալ պահի վրա և ձեզ թույլ տվեք վայելել ներկան:
12. Կարդացեք: Շատ: Մի սահմանափակվեք միայն համացանցում եղածով: Դեռևս տպագրվում են շատ ակտուալ գրքեր:
13. Բարեհամբույր եղեք: Դա անելու ամենապարզ եղանակը միշտ ուրիշների զգացմունքները ձեզնից առաջ դնելն է:
14. Դուք չեք պատրաստվում ճանապարհորդել ու փնտրել ձեր երկրորդ կեսին: Դուք պետք է դուրս գաք ու գտնեք նրան:
15. Մի ծախսեք այն փողերը, որը չունեք, տվեք փող, երբ կարողանում եք, վաղ փուլում տրամադրվեք ֆինանսական հաջողության, և դուք ուրախ կլինեք:
16. Պատվոգրերն ու մեդալները ձեզ ավելի լավը չեն դարձնում: Աշխատեք այն բանի վրա, որ ամեն օր ավելի լավը լինեք, և դուք կդառնաք այն մարդը, ում ինքներդ եք տեսնում:
17. Զարգացեք՝ որպես անձնավորություն: Օգտագործեք դա որոշումներ ընդունելու ու ձեր կյանքն ուղղորդելու համար:
18. Մի ջնջեք մարդկանց ու կամուրջները մի այրեք: Եթե մտածում եք, որ այս աշխատանքից հեռանալը ձեր կյանքի վրա չի ազդելու 5 տարի անց, մտածեք ևս մեկ անգամ:
19. Մարդկանց խնդրեք ձեզ հետ ազնիվ ու անկեղծ լինել: Անկախ այն բանից՝ համաձա՞յն եք դուք նրանց հետ, թե՞ ոչ, մարդկանց լսելը կարևոր է:
20. Ուշադրություն դարձրեք, երբ ինչ-որ բան ձեզ անհարմարավետություն է պատճառում, որովհետև հնարավորություն կա սովորել ու աճել այդ ոլորտում, սակայն մարդիկ քողարկում են դա:
21. Ուրիշներին ձեր թերությունների համար մի մեղադրեք: Գտեք դրանք ու ինքներդ ձեր կյանքի բոլոր փուլերի համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա:
22. Գտեք ձեր նպատակը, և կգտնեք հաճույքը:
23. Ձեզ համար տուն ստեղծեք' անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում. լինի դա ձեր ծնողների նկուղը թե քաղաքում ինչ-որ բարձրահարկ, արմատներ ձգեք և գոհ կլինեք նրանով, ինչ ունեք:
24. Մոռացեք այն, ինչ տեսնում եք համացանցում: Իրական կյանքը ձեր աչքերի առջևով է անցնում: Դուրս եկեք ու ապրեք:
25. Համոզվեք այն բանում, որ դուք առավելագույնս օգտագործել եք ձեր կյանքը' երբեք չզսպելով սերը, մտքերը, գաղափարներն ու ցանկությունները:
Եվ հիշեք, կյանքը ցանկացած պահին փոխելու հնարավորություն միշտ էլ կա: