Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս III) կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը մեղմելու նպատակով իր մարզակոշիկներ է աճուրդի հանել։

47-ամյա ռեփերը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է, որ պահարանը մաքրելու ժամանակն է, և StockX աճուրդային կայքում 2015 թվականին ստեղծված Jordan 4 Retro Carhartt x Eminem բացառիկ մարզակոշիկի լուսանկարներն է հրապարակել։ Հայտնի է, որ տարիներ առաջ սահմանափակ քանակությամբ թողարկված այս սպորտային կոշիկները eBay կայքի միջոցով են վաճառքի հանվել, իսկ եկամուտն ուղղվել է Marshall Mathers Foundation բարեգործական հիմնադրամին։

Հայտնի է, որ սա կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված երգչի առաջին օգնությունը չէ․ ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրեր առաջ ռեփերը Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքի հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների համար սնունդ էր ուղարկել։