Նադեժդա Բաբկինայի մտերիմ ընկերը՝ Եվգենի Գորը, հայտնել է հիվանդանոցից նրա սպասվող դուրսգրման մասին։ Արտիստն այժմ բուժում է ստանում ավելի վաղ երկկողմանի թոքաբորբով հիվանդանալուց հետո։
70-ամյա երգչուհին իսկական մարտիկ է, սակայն նույնիսկ այդքան կամային կնոջն արդեն իսկ հոգնեցրել է պայքարել նենգ հիվանդության դեմ։ Գորի խոսքով՝ բժիշկները ծրագրում են Բաբկինային դուրս գրել յոթ կամ ութ օր անց։ Ընդ որում․ չտրտնջող երգչուհին արդեն իսկ «մարտի է ձգտում» եւ ըստ ամենայնի՝ փորձում է զսպել փախուսի մասին մտքերը։
«Ընկերներ, շատերն են գրում եւ հարցնում Նադեժդայի առողջության մասին։ Շտապում եմ ձեզ հայտնել, որ մենք ամեն օր կապի մեջ ենք։ Նա արդեն իսկ, ինչպես միշտ, միլիոնավոր ծրարեր ունի, եւ նա մարտի է ձգտում։ Դժվարությամբ է հաջողվում զսպել էներգիան… Բժիշկները ծրագրում են նրան տուն թողնել 7-10 օր անց արդեն լիովին առողջ։ Եվս մեկ անգամ մեծ շնորհայալություն բոլորին, ովքեր հավատում էին ու մեր կողքին էին»,- Instagram-ի իր էջում գրել է երգիչը։
«Модный приговор» հաղորդման վարողը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել ապրիլի 6-ին։ Այդ պահին արտիստի մոտ պնեւմոնիա էր ախտորոշվել։ Հայտնի արտիստի ծանր վիճակը բժիշկներին հարկադրել է արհեստական կոմա առաջացնել, ինչպես նաեւ միացնել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Ըստ վերջին հաղորդումների՝ Բաբկինայի մոտ կորոնավիրուսային վարակ այդպես էլ չի հայտնաբերվել։
Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»