Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում կորոնավիրուսից պաշտպանվելու համար Բելառուսի քաղաքացին պաշտպանիչ դիմակի փոխարեն ջրի պլաստիկ տարա է օգտագործել․ լուսանկարները հրապարակել է news.tut.by համացանցային պորտալը։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է տղամարդը, ջրի պլաստիկ տարան գլխին, քայլում փողոցով, մեկ այլ լուսանկարում նա արդեն հասել է բանկ և պատուհանի մոտ գործարք է կատարում։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 9 590 մարդ, մահացել է 67, ապաքինվել՝ 1 573 հոգի։