Թուրքիայի և ԱՄՆ-ի գիտնականները հայտնաբերել են երկնաքարի ընկնելու հետևանքով մարդու մահվան առաջին ապացույցները: Հետազոտողների հոդվածը լույս է տեսել «Meteoritics & Planetary Science» ամսագրում:
Համաձայն Թուրքիայի Հանրապետության նախագահին առընթեր պետական արխիվի գլխավոր վարչությունում հայտնաբերված փաստաթղթերի՝ դեպքը տեղի է ունեցել 1888 թվականի օգոստոսի 22-ին:
Երկնաքարը, որը Երկրի մթնոլորտ է մտել հրագնդի տեսքով, տեղի ժամանակով ժամը 20-30-ին, սպանել է մեկ մարդու և պարալիզացրել է մեկ ուրիշին՝ Իրաքում:
Օսմանյան լեզվով գրված տեքստերում նշվում է «քարերի անձրև, որը թափվել է գյուղի վրա»:
Մինչ այս հայտնի չի եղել երկնաքարի հետևանքով գրանցված մահվան որևէ դեպք, չնայած նրան, որ վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել դարեր առաջ: