Երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը բոլոր ցանկացողներին հրավիրել է տոնել իր ծննդյան օրն առցանց:

Իրական երեկույթ նա չի կարող կազմակերպել մեկուսացման ռեժիմի պատճառով: Ծննդյան 46-ամյակը նշող Վիկտորիան իր Instagram- յան էջով դիմել է ողջ աշխարհին: «Դիջեյ Fat Tony- ն ինձ լավագույն նվերն է արել: Իմ սիրած բոլոր երգերի երգացանկը, որով կարող եմ կիսել բոլորի հետ», – գրել է նա:

Բեքհեմը նաև ասել է, որ նվերների փոխարեն նա խնդրել է հարազատներին գումարը փոխանցել բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով տուժած անչափահասներին: