Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում, բժշկական խալաթ է «հագել»։ Արձանի վերափոխման տեսանյութը տարածվում է սոցիալական ցանցերում։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Փրկչի արձանը լուսավորության միջոցով աստիճանաբար վերածվում կորոնավիրուսի համավարակի օրերի իրական փրկչի՝ Բացի այդ, արձանի վրա տարբեր լեզուներով հայտնվում է «շնորհակալություն» բառը, իսկ Քրիստոսի թևերին արտացոլվում է համավարակի կոչը՝ մնացեք տանը։

 

armeniasputnik.am