Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Այդ օրը հայկական ընտանիքներում տոնական սեղան է պատրաստվում։ Երգչուհի Նունե Եսայանն Instagram-յան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է զատկական իրենց սեղանին առկա կերակրատեսակներով։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել է․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Շնորհավոր Սուրբ Զատիկ»։ Նրա հետեւորդներն ակտիվ պատասխանել են եւ բազում բարեմաղթանքներ հղել նրան։