Մոնտերի քաղաքում մեքսիկացի Բեթմենը դուրս է եկել փողոց՝ պայքարելու կորոնավիրուսի տարածման դեմ:
Համապատասխան տեսանյութը հրապարակել է Raptly-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա երթևեկում «Բեթմոբիլով» և բարձրախոսով կոչ անում բնակիչներին դուրս չգալ տանից:
«Հեյ, դու, մնա՛ տանը: Փորձի՛ր հնարավորինս քիչ դուրս գալ»,- ասում է մեքսիկացի հերոսը: