Ամերիկացի սուպերմոդել եւ հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսը կորոնավիրուսի համավարակի հտեւանքով մեկուսացման արդյունքում գիրացել է 15 կլիոգրամով եւ խոստովանել, որ ցանկանում է ավելի շատ գիրանալ։ Այդ մասին նա հայտնել է «Harper's Bazaar» ամսագրին տված հարցազրույցում, որի ձայնագրությունը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։
Հոլովակում նա նաեւ պատմում է մեկուսացման շրջանում իր ամենօրյա սննդակարգի մասին։ Թայրա Բենքսը խոստովանել է, որ առավոտյան սիրում է վանիլով ու կարամելով սեւ սուրճ խմել, իսկ օրվա ընթացքում սնվում է հալած պանրով օղաբլիթներով, տապակած բեկոնով, չիփսով եւ մեքսիկական խոհանոցի ուտելիքներով։
46-ամյա մոդելը խոստովանել է, որ անկախ քաշի ավելացումից՝ չի ծրագրում փոխել սննդակարգը։ Բենքսը նաեւ հայտնել է, որ ինչ-որ մի օր կազատվի ավելացած քաշից, սակայն ոչ մոտակա ժամանակահատվածում։