«Ռուսական երգ» թատրոնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վելորը «ՌԻԱ Նովոստի»-ին մանրամասներ է հայտնել նախօրեին հոսպիտալացված երգչուհի Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի մասին։ Արտիստի մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել։
«Համացացնում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի մասին բազմաթիվ հակասական տեղեկություններ են տարածվել։ Ցանկանում ենք պարզաբանել իրավիճակը։ Նադեժդա Գրիգորեւնան ստացիոնար բուժում է ստանում «պնեւմոնիա» ախտորոշմամբ… Կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Եկեք միասին նրան առողջություն եւ հանգիստ առողջացում մաղթենք»,- ասել է գրոծակալության զրուցակիցը։
Լրատվամիջոցները հայտնում էին, որ ապրիլի 1-ին Բաբկինային հոսպիտալացրել են մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկը։ Հաղորդվում էր նաեւ, որ երկկողմանի պնեւմոնիայի ֆոնին բժիշկները որոշեն են արհեստական կոմա առաջացնել թոքերի արհեստական օդափոխության սարքի առավել արդյունավետ աշխատանքի համար։