Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան։
«Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»,- գրել է նա՝ կից օգտագործելով «տուն եմ ուզում» հեշթեգը։