Ամերիկացի մոդել Կայա Գերբերն իր Instagram-ում գրքի ակումբ է բացում։ Այս նախագծի շրջանակներում նա նախատեսում է իր հետեւորդների հետ քննարկել տարբեր գրական ստեղծագործություններ։ Դրանց թվում կլինեն գրքեր, որոնք իրենց հեղինակներին վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր մրցանակների դափնեկիրների կոչումներ են բերել:
Առաջին բանավեճի համար Հերբերն առաջարկել է իռլանդացի գրող Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը։ Այն դարձել է 2018 թվականի միջազգային բեսթսելեր: «Ամեն շաբաթ ես գիրք կհրապարակեմ իմ էջի Storie բաժնում, իսկ դրանից մեկ շաբաթ անց պլանավորում եմ ուղիղ եթեր կազմակերպել ընկերների կամ գրողների հետ, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք քննարկել գիրքը», - պատմել է նոր թողարկման մասին մոդելը: Առաջին Instagram-հանդիպումը տեղի կունենա 3 ապրիլի 17։00-ին:
Աղբյուրը՝ Blueprint